AM
4 Փետրվար 2026 - 14:52 AMT

Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներն այցելել են Արցախի մշտական ներկայացուցչության շենք, քննարկում ունեցել

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենք են այցելել Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը, ինչպես նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ջոն Այբները։ Նրանց ուղեկցել են նույն կազմակերպության ներկայացուցիչներ Ջոել Վելդկամպը և Պետեր Ֆուխսը։

Հանդիպմանը մասնակցել են Արցախի նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ, Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հանդիպման մեկնարկին Աշոտ Դանիելյանը Էրիխ Ֆոնտոբելին պարգևատրել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով, իսկ Շտեֆան Մյուլլեր Ալտեմատին և Ջոն Այբներին հանձնել է շնորհակալագրեր։

Այնուհետև Աշոտ Դանիելյանը շվեյցարացի գործիչներին ներկայացրել է Արցախի ժողովրդի իրավունքներիM վերականգնման ուղղությամբ տարվող քաղաքական գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով նաև արցախցիների սոցիալական ու հոգեբանական իրավիճակին։

Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը ներկայացրել են Շվեյցարիայի երկու խորհրդարանական պալատների կողմից 2025 թվականին ընդունված «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում․ հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի իրականացման ընթացքն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել փոխգործակցության խորացման և առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ։

Շվեյցարիայի Ազգային ժողովի անդամ Էրիխ Վոնտոբելը, որը նաև Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած՝ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված խաղաղության նախաձեռնության իմնադիրն է, հայտարարել է, որ Շվեյցարիայի կառավարության տեսանկյունից ԼՂ հարցը փակված չէ: