AM
5 Փետրվար 2026 - 14:43 AMT

Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ԿԽՄԿ պատվիրակության համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը: Անդրադարձ է կատարվել ՀՀ ՊՆ-ի և ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության միջև 2025-2026 թվականների համատեղ գործողությունների ծրագրի իրագործմանը վերաբերող հարցերին։

Դաֆնե Մարեն ներկայացրել է ներկայում ընթացող ծրագրերն ու գործընթացները՝ բարձր գնահատելով դրանց իրականացումը և առկա համագործակցության արդյունքները։

Իր հերթին Արման Սարգսյանը նշել է, որ նախատեսված միջոցառումները պատշաճ ընթացք են ստացել՝ ընդգծելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ձևավորված շարունակական և կառուցողական գործընկերության կարևորությունը։ Նա նաև հայտնել է պատրաստակամություն՝ դիտարկելու և աջակցելու նոր նախաձեռնությունների իրագործմանը։