AM
6 Փետրվար 2026 - 14:40 AMT

Դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գույքը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հերթական հայցը, որը ներկայացվել է Գլխավոր դատախազության կողմից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դիմել է դատարան՝ պահանջելով նախկին պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Ռուբիկ Կարապետի Հակոբյանից, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված մեկ այլ անձից բռնագանձել մի շարք գույքեր՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։

Մասնավորապես, պահանջը ներառում է հինգ անշարժ գույք, մեկ անշարժ գույքի գնման իրավունք և երկու տրանսպորտային միջոց։