AM
7 Փետրվար 2026 - 08:47 AMT

Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են ԱԺ քննիչ հանձնաժողովների գործառույթները

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ, անդրադարձել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող մի շարք խնդիրների քննարկմանը։

Մասնավորապես, նիստում քննարկվել են քննիչ հանձնաժողովների իրավասության շրջանակները, անդամների քանակի սահմանման և տեխնիկական բաշխման մեխանիզմները, ինչպես նաև հանձնաժողովի զեկույցների քննարկման ընթացակարգերն ու դրանց հնարավոր հետևանքները։

Խորհուրդը որոշել է վերոնշյալ հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակել։

Ավելի վաղ Գալյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին: