AM
9 Փետրվար 2026 - 14:40 AMT

ՔՊ-ն ԿԲ նախագահի պաշտոնում կառաջադրի Մարտին Գալստյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում կառաջադրի Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:

Քննարկվել են փետրվարի 10-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Խմբակցությունը որոշում է կայացրել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել Մարտին Գալստյանի թեկնածությունը»,-ասվում է գրառման մեջ: