Ըստ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անուղղակի պատասխանի՝ Երևան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև Բաքվում պահվող հայ գերիների հարցը, հայտնում է Factor.am-ը:
Այն հարցին, թե արդյոք գերիների խնդիրը քննարկման առարկա դարձե՞լ է Վենսի հետ հանդիպման ժամանակ, Միրզոյանն արձագանքել է. «Ո՞նց եք պատկերացնում առանց դրա»։
Սակայն Վենսի և Փաշինյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում գերիների թեմային բացահայտ անդրադարձ չի արվել։ Մասնավորապես, հարցազրույցի հնարավորություն ստացած երկու հայ լրագրողները չեն ուղղել որևէ հարց Բաքվում պահվող անձանց վերաբերյալ։
Արդեն սրահից հեռացող Փաշինյանը չի արձագանքել գերիների մասին հարցին:
Դեռ 2025 թվականի օգոստոսին, երբ ՀՀ վարչապետը հյուրընկալվել է Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե պատրաստվում է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհան Ալիևին՝ Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին ազատ արձակելու խնդրանքով։
Այդ հայտարարությունից անցել է ավելի քան վեց ամիս, սակայն մինչ այժմ Ադրբեջանն ազատ է արձակել միայն չորս անձի, մինչդեռ մնացածները շարունակում են պահվել Բաքվում։





