AM
11 Փետրվար 2026 - 07:29 AMT

Կարապետյանը՝ Փաշինյանին․ Մի անհանգստացիր՝ քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ վարչապետինը կլինի

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը համաձայն չէ մեկ դրամ աշխատավարձով ղեկավարել կառավարությունը, նշել է, որ դա լինելու է հաջորդ վարչապետը:

«Մի՛ անհանգստացիր, Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի (լսել եմ՝ այսօր Հ1-ով հրաժարվել ես 1 դրամ ստանալ), բայց հաջորդ վարչապետինը կլինի։ Ժամանակն է ունենալ ուժեղ առաջնորդ, ով կնվիրի երկրին, ոչ թե կվերցնի ու կվերցնի երկրից՝ իր շուրջը գտնվող փոքրիկ խմբակի հետ միասին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, թե երկար տարիներ ինքն անձամբ պարգևավճարներ չի ստացել:

«Եթե ես մեկ դրամով որպես վարչապետ աշխատեմ, դուք էլ հարցազրույցի ժամանակ հարցնեք՝ այս կոստյումը ձեզ որտեղի՞ց, ես ի՞նչ եմ պատասխանելու»,- ասասել է նա:

Այն դիտարկմանը, որ մասնավոր միջոցներով կաջակցեն, Փաշինյանը պատասխանել է, որ «դա կոռուպցիա կլինի»։