AM
11 Փետրվար 2026 - 08:57 AMT

Վաղարշապատում խուզարկություններ և ձերբակալություններ են

Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը ֆեյբուքյան իր էջում գրել է, որ վաղ առավոտից Վաղարշապատում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր քաղաքացիների նկատմամբ:

Ըստ նրա տվյալների՝ առնվազն 5 մարդ է ձերբակալվել։

Իրավապահ մարմինները հարցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեն հրապարակել: