AM
11 Փետրվար 2026 - 12:12 AMT

Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ

Փետրվարի 11-ին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի հիմնած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի ընթացքում նա ընտրվել է կուսակցության նախագահ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայնել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։

Փետրվարի 12-ին 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը»,-ասվում է գրառման մեջ:

Հունվարի 19–ին հայտարարվեց, որ Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: