«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ:
«Հայաստանն այսօր ջրբաժանի առաջ է կանգնած՝ շարունակել այսպես, թե սկսել լրջորեն զբաղվել վերածննդով։ Երկիրն 8 տարի կառավարած վարչապետի սիրտը երրորդ ժամկետն է ուզում»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա նաև հիմնավորել է, թե ինչպես դա կարելի է կայնքի կոչել:
«Մեր Սահմանադրությունն ունի 148 հոդված, որով սահմանվում է, թե ով պետք է լինի երկրի վարչապետը՝ փոփոխվում է ԱԺ քվեարկությամբ, ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Իսկ ի՞նչ ընտրություն է լինելու հունիսի 8-ին»,-ասելէ նա, հայտնում է Aysor.am-ը:
Ներկայացվել են հեղինակավոր սահմանադրագետների հիմնավորումները, ըստ որոնց, ԱԺ-ն առանց հանրաքվեի Սահմանադրության որոշ դրույթներում կարող է կատարել փոփոխություններ։
«Ընտրություններից 20 օր անց հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ՝ թույլ տալու միայն 1 ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ: Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,-ասել է նա։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





