AM
12 Փետրվար 2026 - 11:18 AMT

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվել է՝ նա կլինի տնային կալանքի տակ

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։

«Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը»,- հայտնել է Զոհրաբյանը:

Մկրտիչ եպիսկոպոսի դեմ առաջադրվել է մեղադրանք՝ ծառայողական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, ինչպես նաև հավաքի մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար։