AM
12 Փետրվար 2026 - 14:11 AMT

Ադրբեջանագետ․ AzTV-ն խմբագրել է Վենսի կատակն Ալիևի կնոջ մասին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքի հրապարակմանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարության` խմբագրելով կատակը:

«Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին։

AzTV-ն Վենսի մեկնաբանություններն անգլերենից թարգմանել է որպես. «Ես գիտեմ, որ առաջին փոխնախագահը նախագահի կինն է, և մենք ուրախ ենք, որ մեր ամուսինների միջև այս հարաբերությունները շարունակվում են»։

Փաստորեն հեգնանքը հասկացել են, ու դա իրենց դուր չի եկել, այն աստիճան, որ մոնտաժել են խոսքը»,-գրել է նա:

Վենսի և Ալիևի համատեղ ասուլիսի ժամանակ Վենսը կատակել էր՝ ասելով․ «Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ դա երկրորդ տիկնոջը մտքեր չի հուշի․․․»։