Փաստաբան Ամրամ Մակինյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ՔՊ ներկայացուցիչների այն հայտարարություններին, որոնցում նրանք քննադատել են Սամվել Կարապետյանի աջակիցներին՝ պնդելով, թե վերջիններս ցանկանում են փոխել ՀՀ Սահմանադրությունը մեկ անձի պաշտոնավարման համար։
«ՔՊ-ականները գրառումներ են անում և քննադատում՝ պնդելով, թե Սամվել Կարապետյանի աջակիցները ցանկանում են փոխել ՀՀ Սահմանադրությունը մեկ անձի՝ Սամվել Կարապետյանի պաշտոնավարման համար։ Լո՞ւրջ։
Դուք չէի՞ք, որ 2020 թվականին բացառապես Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից ազատելու նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցիք։
Ընդ որում՝ փոփոխությունները իրականացվեցին մեկ օրում՝ ըստ էության ուղղված լինելով մեկ անձի պաշտոնավարումը դադարեցնելուն։
Ավելին, այդ քայլին գնացիք այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ նրա նկատմամբ իրականացվող քաղաքական գործընթացները արդյունք չեն տալիս։
Ուստի, ով-ով, բայց ՔՊ-ականները նվազագույնը բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ»,-ասվում է գրառման մեջ:
«Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ իրավական գործընթացների միջոցով է հնարավոր դարձել Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ հղում անելով Սահմանադրության 148-րդ հոդվածին։
Իրավաբան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը չի դասվում անփոփոխելի դրույթների շարքին, և դրա վերանայման համար հանրաքվե չի պահանջվում, քանի որ սահմանված են ավելի ճկուն մեխանիզմներ»,-ասվում է գրառման մեջ:





