AM
13 Փետրվար 2026 - 07:04 AMT

Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Չարչյանի աշխատասենյակը

Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Հենց այս պահին իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը»։

ԲԿ-ից հայտնել են, որ ՔԿ-ն է գործողություններ իրականացնում. «Գործողություններ են իրականացնում, մանրամասների չենք տիրապետում», հայտնում է Aysor.am-ը:

ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդլյանն էլ նշել է. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»:

2021-ին Չարչյանը ընտրությունների արդյունքում դարձել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր: Նա ձերբակալվել, իսկ հետո կալանավորվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում։ 2021-ի դեկտեմբերին նա ազատ էր արձակվել: 2023-ին նա հրաժարվել է մանդատից՝ ասելով, որ ուզում է վերադառնալ իր նորմալ կյանքին: