AM
13 Փետրվար 2026 - 07:18 AMT

Միրզոյանը հասարակական խորհրդի առաջին նիստում կարևորել է քաղհասարակության դերը

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարարությունում անցկացվել է նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը:

Արարատ Միրզոյանը ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ շարունակական ու կառուցողական երկխոսության կարևորությունը՝ ներառյալ նոր ձևավորված հասարակական խորհրդի ձևաչափով համագործակցության ապահովումը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, այդ թվում՝ խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև տարբեր ուղղություններով գործընկերային հարաբերությունների զարգացման մոտեցումներն ու տեսլականը։

Քննարկվել են տարածաշրջանային ապաշրջափակման նախաձեռնությունները և դրանց գործնական իրականացման արդյունքում բացվող հնարավորությունները։

Նշվել է, որ ինչպես ավանդական գործընկերների հետ օրակարգի ընդլայնման, այնպես էլ նոր ռազմավարական համագործակցությունների հաստատման և խորացման ուղղությամբ արձանագրվել է ակտիվ զարգացում։

Միրզոյանը պատասխանել է մասնակիցների հարցադրումներին, ծավալվել է կարծիքների փոխանակում։ Կարևորվել են ժողովրդավարական գործընթացներում Հայաստանի դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որՄիրզոյանը ներառվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, հայտնում է Արմենպրեսը:

Միրզոյանը կուսակցության համամասնական ցուցակի կազմման համար անցկացվող ներկուսակցական ընտրություններին մասնակցել է 187 համարի ներքո։

Փետրվարի 13-ից մեկնարկել են կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման ներքին ընտրությունները, որոնք տևել են երեք օր։