Team Telecom Armenia-ն («Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ) տեղեկացնում է իր բաժանորդներին, որ վերսկսում է Fast Shift-ի հետ համագործակցությունը:
Այսպիսով, Team-ի ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներով:
Ավելի վաղ Team Telecom Armenia-ն հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Իդրամ» ՍՊԸ, «Իզի փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ վճարահաշվարկային ընկերությունների հետ, քանի որ Team Telecom Armenia-ին առաջարկված պայմանները ենթադրում էին ծառայությունների համար էապես ավելի բարձր սակագներ, քան այն սակագները, որոնք նույն ընկերությունները կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։
Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։





