AM
13 Փետրվար 2026 - 08:42 AMT

Ղազարյան․ Յոթ Վերքում պատարագի անվան ներքո կեղծ արարողության մասով քրվարույթ կնախաձեռնվի

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գյումրի քաղաքի Յոթ Վերք եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «պատարագի անվան ներքո անցկացված կեղծ արարողության հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով քրեական վարույթ է նախաձեռնվելու»:

Նա նշել է, որ հարցն արդեն իրավական ընթացք է ստացել։

«Գյումրի քաղաքի Յոթ Վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի անվան տակ տեղի ունեցած կեղծ արարողության հանգամանքներն ուսումնասիրելու համար քրեական վարույթ կնախաձեռնվի։

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ես շահել եմ դատը։ Մինչ այդ քննչական կոմիտեն ու դատախազությունը մերժել էին իմ` հանցագործության մասին հաղորդումն ու բողոքը՝ հարուցելու քրեական վարույթ։ Նրանք դեռ բողոքարկման հնարավորություն ունեն, բայց նաև, հավանաբար, գիտակցում են, որ իրենց առջև կանգնած է չափազանց սկզբունքային և հետևողական մարդ։

Մեր երկրում հաստատվելու է արդարություն և արդարադատություն։ Քանի ողջ ենք, պիտի պայքարենք»,- գրել է Էդգար Ղազարյանը։

Դեկտեմբերի սկզբին Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «եկեղեցու բարենորոգման» օրակարգով, իշխանական վերնախավի մմասնակցությամբ, Արմավիրից հրավիրված քահանայի ձեռամբ պատարգ էր մատուցվել, քանի որ Շիրակի դեմի քահանաները հրաժարվել էին: Դրա նախօրեին եկեղեցու դռները կապարակնքվել էին: