Ucom-ի և Fast Shift վճարահաշվարկային ընկերության միջև փոխշահավետ պայմաններով ձևավորված համագործակցության արդյունքում Ucom-ի բաժանորդներն այսուհետ կրկին հնարավորություն ունեն շարժական ծառայությունների և ֆիքսված կապի Unity փաթեթների դիմաց վճարումներ կատարել Fast Shift հավելվածով և վճարային տերմինալների միջոցով։
2026 թվականի փետրվարի 2-ից Ucom-ը հայտարարել էր, որ ծառայությունների դիմաց վճարումները հասանելի չեն լինի հետևյալ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով՝ «Իդրամ» ՍՊԸ, «Իզի Փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ:





