AM
16 Փետրվար 2026 - 10:31 AMT

ՔՊ ցուցակը գլխավորել է Փաշինյանը․ 38 կուսակցական չի քվեարկել նրա օգտին

Մոտ երեք օր շարունակված ներկուսակցական ընտրությունների արդյունքների համաձայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 274 անդամից կազմված նախընտրական ցուցակը գլխավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ստացել է ամենաշատ քվեները։

Անցած շաբաթավերջին անցկացված քվեարկությանը մասնակցել է 1028 կուսակցական։ Վավեր ճանաչված 932 քվեաթերթիկից 894-ը տրվել է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այսպիսով, մոտ հազար մասնակցից 38-ը չի քվեարկել նրա օգտին, հայտնում է «Ազատությունը»:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նշել է, որ իրենց քաղաքական ուժը ժողովրդավարական է, և բնական է, որ որոշ անդամներ չեն աջակցել Նիկոլ Փաշինյանին։

Նա նաև տեղեկացրել է, որ առաջին փուլից հետո նախատեսվել է ևս մեկ քվեարկություն՝ մոտ մեկ ամիս անց։ Ամենաշատ ձայներ ստացած առաջին 50 թեկնածուները կրկին կռեյտինգավորվեն, և այդ փուլում էլ կվճռվի ՔՊ վարչապետի թեկնածուի հարցը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: