AM
18 Փետրվար 2026 - 07:33 AMT

Դըկոտինյին՝ Ֆրանսիա-Հնդկաստան կապերի մասին. «Երկու ռազմական տերություններ, ՀՀ երկու վաղեմի բարեկամներ»

Ֆրանսիան ու Հնդկաստանը երկու մեծ ժողովրդավարություններ են, երկու ռազմական տերություններ և Հայաստանի երկու վաղեմի բարեկամներ, գրել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում:

Նա անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին Հնդկաստան, որը մեկնարկել է փետրվարի 17-ին:

«Երկու մեծ ժողովրդավարություններ, երկու ռազմական և տեխնոլոգիական տերություններ, Հայաստանի երկու վաղեմի բարեկամներ»,-ասվում է գրառման մեջ:

Մակրոնի այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ արհեստական բանականության ոլորտում համագործակցության, ինչպես նաև Dassault Rafale կործանիչների վերաբերյալ բազմամիլիարդանոց գործարքի շուրջ։

ՀՀ-ն ռազմատեխնիկական համագործություն է ծավալում ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հնդկաստանի հետ: