AM
18 Փետրվար 2026 - 11:23 AMT

ՀՀ-ն ու Հունաստանն Աթենքում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հունաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով գտնվում է Հունաստանում։ Մինչ հուշագրի ստորագրումը Հունաստանի նախագահի նստավայրում անցկացվել է Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը։