AM
18 Փետրվար 2026 - 11:48 AMT

Սերժ Սարգսյանի` երկրից չբացակայելու արգելքը վերացվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարուցված նոր քրեական վարույթի շրջանակում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից, տեղեկացնում է Radar Armenia-ն:

«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճատով նա չէր կարող վերացնել: Դատավորը պարտավորեցրել է դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,-ասել են դատարանից:

Խոսքը վերաբերում է 2019 թվականին հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքի հիմքով նախաձեռնված քրեական գործին։ Նշված վարույթի շրջանակում Սերժ Սարգսյանի նկատմամբ սահմանվել էր երկրից դուրս գալու սահմանափակում։