AM
18 Փետրվար 2026 - 13:10 AMT

Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք

Հակակոռուպցիոն դատարանն ընդունել է Գլխավոր դատախազության ներկայացրած հերթական հայցն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել․

10 անշարժ գույք, որոնցից 3-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում,

ինչպես նաև 12 միլիոն 718 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն։