AM
18 Փետրվար 2026 - 14:06 AMT

Դատախազությունը կբողոքարկի Սարգսյանի նկատմամբ արգելքի վերացումը

ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկրից բացակայելու արգելքը վերացնելու որոշումը: այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Արմենպրեսը:

«Դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,- փոխանցե։ են Դատախազությունից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը։