AM
19 Փետրվար 2026 - 14:37 AMT

Փաշինյանն ու Ալիևը կարճատև շփում են ունեցել Վաշինգտոնում

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում կարճատև շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սոցցանցերում հրապարակված տեսանյութից երևում է, որ զրույցին մասնակցել են նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Մեկ այլ տեսանյութից երևում է նաև, որ վարչապետը կարճատև զրույց է ունեցել նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

Փաշինյանը և Ալիևը փետրվարի 19–ին Վաշինգտոնում մասնակցելու են Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։