AM
21 Փետրվար 2026 - 06:25 AMT

ԱԱԾ․ ՌԴ քաղաքացի ադրբեջանցիները Հայաստան են այցելել նաև 2013-ին և 2014-ին

Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են, ովքեր ՀՀ են այցելել նաև նախկինում` 2013 ու 2014 թվականներին։ Այդ մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից, տեղեկացնում է Արմենպրեսը:

Համացանցում տեսանյութ էր տարածվել Ամասիայում շրջող ադրբեջանցիների մասին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Նշվել է, որ նրանք մուտք են գործել Հայաստան և լքել երկիրը պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով, իսկ այցերն ունեցել են մասնավոր բնույթ։

Ծառայությունից նաև հիշեցրել են, որ ԱԱԾ գործունեության և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկությունները դասվում են պետական գաղտնիք համարվող տեղեկատվության շարքին և, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, հրապարակման ենթակա չեն։