AM
21 Փետրվար 2026 - 07:04 AMT

ՀՀԿ 18-րդ համագումարը կանցկացվի ապրիլի 4-ին

Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարը կանցկացվի ապրիլի 4-ին։ Որոշումը կայացվել է Գործադիր մարմնի փետրվարի 20-ի նիստում։

«Համագումարի նախապատրաստման նպատակով տրվեցին ՀՀԿ կանոնադրությունից բխող համապատասխան հանձնարարականներ»,- ասվում է կուսակցության հաղորդագրությունում։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: