Փետրվարի 22-ին Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ մատուցված պատարագի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը չի զեղչվել:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանն ասել է, որ արարողությունը կատարվել է ընդունված կարգով և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան հիշատակմամբ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Պատարագը կատարվել է այնպես, ինչպես պետք է կատարվեր։ Ինչ վերաբերում է վարչապետի այցին, ես ի սկզբանե այդ մասին տեղյակ չեմ էլ եղել»,- նշել է քահանան։
Ներկաները փոխանցել են, որ հավատավոր մարդիկ անակնկալի են եկել, երբ պատարագի ընթացքում եկեղեցի են մտել Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, որոնց հետևից ներս են մտել նաև անձամբ վարչապետը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող պատարագներում սովորաբար զեղչվում է կաթողիկոսի անունը` իշխանությունների հորդորով։ Կաթողիկոսի անունը պատարագի ժամանակ «զեղչելը» (չհիշատակելը) Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում դիտվում է որպես հակականոնական





