ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 23-24-ին աշխատանքային այցով կլինի Շվեյցարիայում։
Արարատ Միրզոյանը Ժնևում մասնակցելու է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին, ինչպես նաև հանդես է գալու ելույթներով։
Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։





