«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին։ Այդ մասին ասվել է կուսակցության 6րդ համագումարում:
«Իրատեսական եմ համարում կոնսոլիդացիոն կենտրոնների ստեղծումը»,-հայտարարել է կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ իրատեսական է համարում փոքր քաղաքական ուժերի միավորումը ձևավորվող խոշոր բլոկերին և այդ ձևաչափով ընտրություններին մասնակցելը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը որոշում է կայացրել և, սա շատ կանխատեսելի որոշում էր, միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հեմ միասին մասնակցել առաջիկա ընտրություններին»-հայտարարել է Սունյանցը։
Սուրենյանցը ուտոպիա է անվանել ընդդիմության մեկ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու գաղափարը՝ ընդգծելով, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ամենապոպուլյարն է և զարգանում է։
Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ:
«Դա լինելու է «առաջարկ Հայաստանին»։ Էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան »,–ասել է նա։





