AM
23 Փետրվար 2026 - 07:39 AMT

Դատախազությունը պահանջում է Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույք, մոտ 1․1 մլրդ դրամ

Դատախազությունը պահանջում է 2000-2019 թվականներին ՀՀ պետական եկամուտների նախարարությունում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Միհրան Վաչիկի Դավթյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել գույք և դրամական միջոցներ:

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ներկայացրած հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։

Դատախազությունը խնդրել է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

14 անշարժ գույք,

6 տրանսպորտային միջոց,

2 իրավաբանական անձանցում մասնակցություն,

բանկերում ներդրված 792 հազար դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար ավանդ,

5 միլիոն դրամի չվերադարձված փոխառության պահանջի իրավունք,

270 միլիոն 151 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

796 միլիոն 825 հազար դրամ, որը չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չի եղել նույնականացնել և բռնագանձել։