AM
23 Փետրվար 2026 - 11:17 AMT

Եգիպտոսը մարտի 1-ից թանկացնում է մուտքի վիզաները

Եգիպտոսը մարտի 1-ից կթնակացնի մուտքի վիզան՝ վճարը 25 դոլարից կբարձրանա մինչև 30 դոլար։ Այդ մասին հայտարարել է երկրի Տուրիստական ընկերությունների և գործակալությունների պալատը:

Փոփոխությունը վերաբերում է Կահիրեի և Հուրգադայի օդանավակայաններ ժամանող զբոսաշրջիկներին, գրում է ՌԲԿ-ն Cairo 24-ի վրա հղումով:

Շարմ էլ Շեյխի օդանավակայան ժամանող և Սինայի թերակղզում առավելագույնը 15 օր մնացող զբոսաշրջիկների համար մուտքը կմնա անվճար, սակայն այլ շրջան մեկնելու դեպքում հարկ կլինի վճարել վիզայի համար:

Բազմակի մուտքի վիզաների արժեքը կմնա նույնը՝ 60 դոլար:

2025-ի Եգիպտոսի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են վիզայի վճարը դարձնել 45 դոլար, սակայն հետո հրաժարվեցին դրանից: