Հայաստանը երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա հավելել է, որ ժողովրդավարական Հայաստանում գաղափարը հաղթում է փողին:
«Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի թիմը վերջին 1 ամսվա ընթացքում հայտարարել է, որ. sտեղծելու են սեքսի նախարարություն, Կիրանցը հանձնվել է Ադրբեջանին, Գյումրին գյուղ է: Այս շարքը դեռ շարունակվելու է:
Սա պատմություն է փողի խեղճության մասին: Դու կարող ես փողով վարձել լավագույն սրահներն ու ավտոբուսները, բայց դրա մեջ չես կարող միտք լցնել: Դու կարող ես փողով վարձել աշխարհի լավագույն փաստաբաններին, բայց չես կարող գնել փաստը:
Իսկ փաստն այն է, որ Հայաստանը երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն: Շքեղ գրասենյակներով, թշվառ գաղափարներով ընդդիմություն:
Սա նվաճում է: Ժողովրդավարական Հայաստանում գաղափարը հաղթում է փողին: Սա շքեղություն է, որը միայն ժողովրդավարությունն է թույլ տալիս: Մենք պաշտպանելու ենք այս նվաճումը»։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





