Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փոստաբան Արսեն Բաբայանը։
«Ցավոք, Վազգենը կշարունակի մնալ բանտում»,-գրել է նա:
Բողոք էր ներկայացվել Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ:
Սաղաթելյանը հունվարի 29-ի դատական նիստում , որտեղ հանրային մեղադրողը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը, ասել էր, որ «բացահայտ քաղաքական հետապնդում է, որ որևէ կապ չունի արդարադատության, իրավունքի հետ»:
Հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել էր Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դատարանի որոշումից հետո Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ:14 օրյա հացադուլից հետո Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:





