Հայ ազգային կոնգրեսը շարունակում էնախընտրական դաշինք ձևավորելու շուրջ բանակցությունները քաղաքական ուժերի հետ, սակայն, եթե չստացվի ՀԱԿ-ը միայնակ կգնա ընտրությունների: Այդ մասին ասել է ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, հայտնում է «Փաստինֆոն»:
«Իհարկե, պայքար, պայքար մինչև վերջ»,-ասել է նա
Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա նոր տեղեկություն չունի՝ ընդգծելով, որ գործընթացը շարունակվում է։
Հարցին, թե որ դրույթների շուրջ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ, նա նշել է, որ այդ առումով ևս հրապարակելի մանրամասներ չկան։
Դիտարկմանը, թե արդյոք ձայների փոշիացման վտանգ չի տեսնում, միայնակ ընտրությունների գանլու դեպքում, նա արձագանքել է. «Ես դա համարում եմ անիմաստ խոսակցություն»։
2021 թվականի ընտրություններին ՀԱԿ-ը ստացել է 19,961 ձայն, ինչը կազմել է ընտրողների 1.54 տոկոսը։





