AM
25 Փետրվար 2026 - 09:30 AMT

Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Այցի ընթացքում նա հանդիպում է ունենալու Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո երկու երկրների վարչապետները հանդես են գալու ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով։

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունենալու նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա Բլոնսկայայի հետ։

Փաշինյանը այցելելու է նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում է ունենալու լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։