AM
25 Փետրվար 2026 - 10:48 AMT

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է ԱԺ-ին և ՏԻՄ-երին վերաբերող կարգավորումները

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի արտագնա նիստում քննարկվել է ԱԺ-ին և ՏԻՄ-երին վերաբերող կարգավորումները: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ քննարկել ենք Ազգային ժողովին վերաբերող սահմանադրական կարգավորումները և ՏԻՄ-երին վերաբերող կարգավորումները:

Հանրային քննարկման ձևաչափով հանդիպել ենք մարզային ՀԿ-ների և բուհերի ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց տեսակետներն ու առաջարկները նոր Սահմանադրության վերաբերյալ»,-գրել է նա:

Ավելի վաղ Գալյանը հայտնել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին: