AM
28 Փետրվար 2026 - 06:25 AMT

Տեր-Պետրոսյան. Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա նշել է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև ամիսներ շարունակ ընթացած բանակցություններն առայժմ որևէ արդյունքի չեն հանգեցրել և չեն ապահովել համաձայնություն։

«Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն՝ Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»,- ասվում է գրառման մեջ:

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։