AM
28 Փետրվար 2026 - 07:52 AMT

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ գործողության մեկնարկի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։

«Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ Զինված ուժերը խոշոր ռազմական գործողություն են սկսել Իրանում»,-հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ կոչնչացնեն Իրանի հրթիռները, նավատորմը և հողին կհավասարեցնեն ռազմական արդյունաբերությունը։

Նրա խոսքով՝ Իրանի գործողություններն ուղիղ սպառնում էին Միացյալ Նահանգներին, ԱՄՆ զորքերին ու արտերկրում ռազմաբազաներին։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։

«Դա միշտ եղել է ԱՄՆ և հատկապես իմ վարչակազմի քաղաքականությունը: Ես դա կրկնում եմ՝ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»,-ասել է Թրամփն իր տեսաուղերձում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ ոչ ոք չի կարող մարտահրվեր նետել ԱՄՆ հզորությանը:

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը հայտարարել է, որ առաջիկա ժամերին Իրանը պատասխան հարված կհասցնի:

Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում:

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «սպասվում է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների գրոհ, որի թիրախում կարող է հայտնվել քաղաքացիական բնակչությունը»