Տարածաշրջանում լարվածության խորացման և Իրան-Իսրայել-ԱՄՆ էսկալացիայի ֆոնին Սյունիքում Իրանից հոսք չի նկատվում: Այդ մասին հայտնել են Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից, տեղեկացնում է Auroranews.am-ը:
«Այս պահի դրությամբ դեպի Սյունիք որևէ հոսք, որևէ շարժ չկա: Սահմանին սովորական անցուդարձ է, ինչպես որ միշտ եղել է, արտառոց որևէ բան չկա»,- հայտնել են Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։
Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին:





