AM
2 Մարտ 2026 - 13:48 AMT

Միրզոյանն ու Կոսը քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և փոխայցերի օրակարգային հարցերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։

Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին: