Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ այն բոլոր երկրներում, որոնք անմիջականորեն կամ անուղղակիորեն ներքաշվել են ռազմական գործողությունների մեջ, կան հայկական համայնքներ, հայտնում է Մայր Աթոռը:
Գարեգին Երկրորդը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով և մշտական կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դա ԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։
Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին:





