Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին, հայտնում է APA-ն:
Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։
Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ:
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն էր հայտնել Իրանին հոգևոր առաջնորդի սպանությունից հետո, ինչպես նաև այցելել էր Բաքվում Իրանի դեսպանություն:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:





