Մարտի 5-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Անտե Յոզիչին, խոսել տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացության մասին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը, հայտնում է Մայր Աթոռը:
Վերջում Ամենայն Հայոց հայրապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ Լեոն 14-րդ պապին:
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից:





