Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին մարտի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումները:
Նրանք նաև անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։
Կողմերը փոխադարձաբար ընդգծել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հնարավորինս արագ հաստատման կարևորությունը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:





