AM
10 Մարտ 2026 - 09:02 AMT

ԱՀԾ-ն տեղեկություններ ունի ՀՀ քաղաքացիների վրա այլ երկրում ճնշումների և ընտրական գործընթացներին միջամտության մասին

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություններ ունի այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և Հայաստանում սպասվող ընտրական գործընթացներին հնարավոր միջամտության վերաբերյալ, տեղեկացնում է Արմենպրեսը:

Նշվում է, որ այդ անձինք հանդես են գալիս տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից:

«Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»,-ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: