Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Այդ մասին ասվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ թեկնածությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն։
Նախագահի առաջարկած թեկնածությունը քննարկվելու է Ազգային ժողովում։





