AM
14 Մարտ 2026 - 09:03 AMT

Ռուս–ուկրաինական պատերազմում 31-ամյա հայաստանցի է զոհվել

31 տարեկան հասակում ՌԴ կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է սյունեցի Վահան Համբարձումյանը։ Այդ մասին ասվում է «Ողջի Քաջարանց» ֆեյսբուքյան էջում։

Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կապանում։ Համբարձումյանը կհուղարկավորվի մարտի 16-ին Սյունիք բնակավայրի գերեզմանատանը:

ՌԴ-ն ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայի դեմ 2022 թվականի փետրվարին, որոնք շարունակվում են մինչ օրս: Բանակցությունները, որոնք վերջերս են մեկնարկել ԱՄՆ միջնորդությամբ, դեռևս արդյունք չեն տվել: