AM
14 Մարտ 2026 - 09:14 AMT

Տեր-Պետրոսյան․ Իմ նախազգացումով ընդդիմության հաղթանակի դեպքում երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում

Ընդդիմության հաղթանակի դեպքում երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում, հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ 5-րդ համագումարի մասնակիցներին հղած ուղերձում:

«Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում, հիրավի, տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Տեքստը համագումարի ընթացքում ընթերցել է կուսակցության վարչության անդամ Ավետիս Ավագյանը։

Նա համագումարի մասնակիցներին մաղթել է հաջողություն, արդյունավետ աշխատանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։

«Գնահատում եմ նաև դաշինքներ ձևավերոլու ուղղությամբ ձեր թափած ջանքերը»,- նշել է Տեր-Պետրոսյանը։

Ավելի վաղ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է: