AM
17 Մարտ 2026 - 07:50 AMT

Միրզոյանը մեկնել է Օման՝ ՀՀ դեսպանության բացմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգնտվի Օմանի Սուլթանությունում, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։

Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։

Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։